Հունվարյան ուսումնական ճամբարի երրորդ շաբաթը ճամփորդական էր։ Շաբաթվա ընթացքում ունեցանք երկու ճամփորդություն՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, որտեղ չմշկասահեցինք, և Մատենադարան։
Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում կրկին այցելեցինք «Տիգրան Հայրապետյան» գրադարան, որտեղ Օֆելյա Գասպարյանի հետ իրականացրինք բարբառային ընթերցումներ։
Շաբաթվա տպավորիչ օրերից էր հունվարի 23-ը․ սուրբ Երրորդություն եկեղեցում մասնակցեցինք սուրբծննդյան ավետիսներին, ապա այցելեցինք Մատենադարան՝ մասնակցելով «Մաշտոցի գյուտը» ինտերակտիվ ծրագրին և թանգարանային շրջայցին։

