Հյուսիսային դպրոցի Լրագրող-ընթերցասերների ջոկատում հունվարյան ուսումնական ճամբարի երկրորդ շաբաթը հագեցած ու հետաքրքիր էր։ Շարունակել ենք օրերը սկսել բնապահպանական աշխատանքներով, ընթերցել և քննարկել գրքեր։
Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում երգել, պարել ենք, վերհիշել սուրբծննդյան ավիտիսները, այցելել «Տիգրան Հայրապետյան» գրադարան, իրականացրել բարբառային ընթերցում և պատրաստել ծիսական հալվա։ Ունեցել ենք նաև հանդիպում 12-րդ դասարանի սովորող Աշոտ Հովեյանի հետ՝ լեզվական խաղերով։