Հյուսիսային դպրոցի Լրագրող-ընթերցասերների ջոկատում հունվարյան ուսումնական ճամբարի առաջին շաբաթը հագեցած էր։ Օրերը սկսում էինք շրջակա միջավայրի խնամքով, աշխատում օրակարգով և իրականացնում տարբեր նախագծեր։ Ունեցել ենք ընթերցանության ժամ՝ ձմեռային ընթերցարանի գրքերով, քննարկումներ և գրքերի ներկայացումներ։
Իրականացրել ենք նաև ստուգատեսային նախագծեր․ Ազգագրական փառատոնի շրջանակում 2.3 ջոկատին սովորեցրել ենք «Փալանչո» պարը և խաղացել ազգային խաղեր։ Հանդիպել ենք նաև 12-րդ դասարանի սովորող Աշոտ Հովեյանի հետ, ում լեզվական խաղերը շարունակելու ենք ճամբարի ընթացքում։

