Հունվարի 23-ին Լրագրող-ընթերցասերների ջոկատն այցելեց  Մատենադարան՝  Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ։ Մատենադարանում նախ մասնակցեցինք հետաքրքիր կրթական ծրագրի, որը կոչվում էր «Մաշտոցի գյուտը», ապա ունեցանք թեմատիկ շրջայց թանգարանային հատվածում։