Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․2, 3․1 ջոկատի ճամբարականներ
Օրը ՝ հունվարի 22
Ժամը՝ 10։00-13։32
Մեկնում՝ 10։00
Վերադարձ՝ 13։35
Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ
Ճանապարհի քարտեզը՝ հղումով
Պատասխանատու՝ Լիանա Ռոզիկյան, Սրբուհի Ներսիսյան
Օգնական՝ Մերի Կարապետյան
Մարզիչ՝
Ճամփորդության նկարագրություն
Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, անհրաժեշտ պարագաներին, քարտեզն ենք ուսումնասիրում /գտնում ենք «Ջրվեժ» արգելոցը, այնտեղ տանող ամենակարճ, ամենաերկար ճանապարհներն ենք առանձնացնում/: Զրույց-քննարկում ձմեռային խաղերի, ձնե կերպարների թեմայով:
Ընթացքը.
- զբոսնել, ուսումնասիրել միջավայրը
- հարմար բացատային տարածքում ձնե քանդակներ պատրաստել
- ձնագնդի խաղալ
- սահնակներով սահել
Ամփոփում՝
- պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
- ներկայացնել ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով
Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝
- Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող տաբատ, լրացուցիչ հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
- թաց ու չոր անձեռոցիկ,,
- բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք, թեյ
Ամփոփումը՝ դասարանական բլոգում։
