Այսօր ձմեռային ճամբարի առաջին օրն էր` լի  հետաքրքիր ու բովանդակալից զբաղմունքներով։ Օրը սկսեցինք միջավայրի խնամքով, ապա հոգ տարանք մեր սենյակային բույսերի մասին՝ ջրելով դրանք։ Այնուհետև մասնակցեցինք ուրախ ու ակտիվ մարզական խաղերի, որից հետո միասին նախաճաշեցինք։
Օրվա ընթացքում զբաղվեցինք նաև ստեղծագործական աշխատանքներով․ նկարչություն արեցինք ամանորյա թեմայով՝ ապահովելով տոնական տրամադրություն։ Դրանից հետո խաղացինք հետաքրքիր մաթեմատիկական խաղեր, իսկ հետո՝ սեղանի խաղ դոմինո։
Ճաշից հետո կատարեցինք աշխատանքներ գունավոր թղթերով, զարգացնելով մեր ձեռքի հմտությունները։ Օրվա ավարտին դիտեցինք ամանորյա մուլտֆիլմ, հավաքեցինք դասարանը և ուրախ տրամադրությամբ ճամբարականներին ճանապարհեցինք տուն։
Օրը անցավ ջերմ, հաճելի և արդյունավետ միջավայրում՝ թողնելով գեղեցիկ հիշողություններ։ 🎄✨

Տեսանյութը` ստորև.