Վայրը՝ Արագածոտնի մարզ, ք․Աշտարակ, Քասախի կիրճ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, 1-ին դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Ազնիվ Մանուկյան․ Կարինե Մամիկոնյան, Լիանա Ռոզիկյան
Երաժիշտ` Հասմիկ Մաթևոսյան
Օգնական՝ Սուսաննա Սուսունյան, Լիլիթ Մելքոնյան, Մերի Կարապետյան
Մեկնում՝ Նոյեմբերի 25, Հյուսիսային դպրոց, ժամը՝ 10։30
Վերադարձ՝ Հյուսիսային դպրոց, ժամը՝ 14:30
Նպատակը— Լավաշթխիկ նախագծի շրջանակում ծանոթացում մեր օրերում շատ քիչ պահպանված ջրաղացի հետ, աշտարակյան աշնանավայելք, բնության դիտարկում։
Խնդիրներ`
- Ջրաղաց այցելության միջոցով սովորողները կտեսնեն,թե ինչպես են նախկինում ալյուր աղացել, ջաղչի քար, սայլ, հավանգ կտեսնեն։
- Հացի ծիսական երգերի կատարում
- Շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, խնամք։
Ճամփորդական ուղեցույց
- Ճամփորդի ընթերցողական փաթեթ 5-6 տարեկանների համար
- Ճամփորդի երաժշտական ուղեցույց
- Ճամփորդի անվտանգության ուղեցույց
- Ճամփորդի արկղիկ
Անհրաժեշտ պարագաներ՝
- Նախաճաշի, համար նախատեսված միրգ-բանջարեղեն, ճաշի բրդուճներ, քաղցրավենիք (բրդուճները պատրաստել առողջարար մթերքներով)
- Ջուր` անհատական շշով
- Խմբի շապիկ
- Արևապաշտպան գլխարկ
- Հարմար ուսապարկ՝ երկու ուսով՝ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
- Առողջագետի արկղիկ
- Աղբի տոպրակներ, ձեռնոց
- Անձրևապաշտպան բաճկոն (ըստ անհրաժեշտության)
- Լուսանկարչական սարքեր (ըստ ցանկության)
- Խոշորացույց
- Թաց և չոր անձեռոցիկներ, ախտահանիչ միջոցներ
Գործողությունների նկարագրություն՝
- Ժամանակին է ներկայանում։
- Սովորում է միասին` իրար օգնելով քայլել
- Օգնում է ընկերոջը և հոգ է տանում խմբի մասին։
- Հոգ է տանում բնության և շրջապատի մաքրության համար։
- Ակտիվ է, նախաձեռնող և կարգապահ։
- Կիսվում է իր տպավորություններով՝ պատմում և ներկայացնում է իր դիտարկումները։
- Ճամփորդ սեբաստացին միշտ պատրաստ է բացահայտելու, սովորելու և իր օրինակով ոգեշնչելու մյուսներին։
Նախապատրաստական փուլ
- Օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
- Հավաքել ճամփորդական պայուսակ. ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչո՞ւ
- Անդրադառնալ խմբով ճամփորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությանը
- Անդրադառնալ ճամփորդության կանոններին
- Անդրադառնալ առաջին օգնության տարրական կանոններին
Ընթացքը
- Նախաճաշ
- զբոսնել
- լուսանկարել բնության տեսարաններ
- ուսումնասիրել բույսերը
- իրականացնելմիջավայրիխնամք
- Ծանոթանալ հին ջրաղացի տեղանքին և ջրաղացում առկա առարկաներին, գործիքներին։
Ամփոփում՝ այստեղ։
