Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ

Վայրը՝ խոհանոց-լաբորատորիա

Նախագծի նպատակն ու խնդիրները

Նախագծի ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն
Ճանաչողական, տեղծագործական երևակայության, կարողությունների զարգացում, համագործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի զարգացում:
Նախապատրաստվել կրթահամալիրի տոնին
Գործունեության ընթացք

Նախապես թթուդրիկի ընթացքը բաժանում ենք փուլերի

Իմացական և ճանաչողական — ծանոթանում ենք բանջարեղենների օգտակարությանը, հատկությանը, համին:
Հարցեր.

Ի՞նչ բանջարեղեններ են աճում աշնանը
Որո՞նք կարելի է օգտագործել թթվի մեջ: Ինչո՞ւ:
Որո՞նք չի կարելի օգտագործել թթվի մեջ: Ինչո՞ւ:
Ինչո՞ւ է պղպեղը կծու
Ինչո՞ւ է ճակնդեղն ալ կարմիր
Ինչո՞ւ է վարունգը կանաչ
Այս շարքը կարելի է շարունակել:

Ստեղծագործական — ստեղծագործում են սովորողները: Յուրաքանչյուրը նկարագրում և բնութագրում է բանջարեղեններից մեկին, խոսում իր պատկերացումների մասին:

Մեդիատեխնոլոգիական հմտություններ
Սովորողներից յուրաքանչյուրն իր ամենասիրելի բանջարեղենի համար տեղեկատվական փաթեթ է պատրաստում և բանջարեղենը նկարում Paint նկարչական ծրագրով:

Տեխնոլոգիա, բնագիտություն
Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ տեղավորեն տարրայի մեջ:

Քննարկում ենք նաև մի կարևոր հարց, թե ի՞նչ պրոցես է թթվելը, ի՞նչ է տեղի ունենում բանջարեղենի հետ, գույնն ու ձևը փոփոխվո՞ւմ է, թե՝ ո՛չ: