Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 1.1, 1․2 դասարանների սովորողներ
Պատասխանատուներ՝ Կարինե Մամիկոնյան, Լիանա Ռոզիկյան
Օգնական՝ Մերի Կարապետյան
Օրը՝ նոյեմբերի 7, Ժամը՝ 10:00-13:30
Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ
Նպատակը՝
Զբոսանք անտառապարկում, տարածքի ուսումնասիրություն, նկարչական պլեների իրականացում, կոմիտասյան երգերի ֆլեշմոբ, ընթերցումներ։
Խնդիրներ՝
- ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում
- հիգիենայի կանոնների պահպանում, էկո աշխատանքների իրականացում
- դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում
- տեսածը, զգացողությունները պատմելու, նկարագրելու հմտությունների զարգացում
Նախապատրաստական փուլ
- Տեղեկություններ անտառապարկի մասին
- Դիտարկել, համեմատել եղանակային տեղեկությունները
- Հավաքել ճամփորդական պայուսակ. ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչո՞ւ
- Անդրադառնալ խմբով ճամփորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությանը
- Անդրադառնալ ճամփորդության կանոններին
- Անդրադառնալ առաջին օգնության տարրական կանոններին
- Երգացանկի և ընթերցումների փաթեթի ամբողջացում
Ընթացք
- զբոսնել, ուսումնասիրել միջավայրը՝ բուսականություն, լիճ
- նախաճաշել
- նկարել բնության տեսարաններ
- իրականացնել ընթերցումներ, կոմիտասյան երգերի ֆլեշմոբ, նկարչական պլեներ, միջավայրի խնամք
- հավաքել կոներ, գունավոր տերևներ, սերմեր տեխնոլոգիական աշխատանքների համար
Ամփոփում
- պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
- նկարել դուր եկած տեսարանը
- պատրաստել ռադիոլուր, տեսապատում
Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝
- hարմար հագուստ, ուսապարկ
- ձեռնոցներ, աղբի տոպրակ
- թաց ու չոր անձեռոցիկ
- նկարչական պարագաներ /մատիտներ, յուղամատիտներ, թուղթ/
- մրգեր, բրդուճներ, ջուր, թեյ
