Վայրը՝ Արզական և Նեղուցի վանք
Հեռավորություն՝ 50կմԺամանակ ՝ 54 րոպե
Մասնակիցներ՝  
Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանցիներ
Օրը՝ 
24․09․2025
Մեկնումը՝  
09։30
Վերադարձը՝  
16։00
Եղանակն՝ ըստ meteocast.net-ի
Պատ 
ասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Անուշ Աթայան, Տաթև Մարգարյան, Մերի Կարապետյան, Սիրանուշ Պետրոսյան, Սվետլանա Գաբրիելյան (կամավոր)

Երթուղի՝ Երևան-Վերին Պտղնի-Ջրաբեր-Արզական

Նպատակ՝ 

  • Քայլք, բարձունքի հաղթահարում

Խնդիրներ՝

  • Գործունեության նախագծում և իրականացում քննարկման միջոցով։
  • Տեղեկությունները համադրելու, հրապարակելու, գործնականում կիրառելու հմտությունների զարգացում վերլուծությամբ։
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողությունների դիտարկում ճամփորդության արդյունքների վերլուծությամբ։
  • Շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, պահպանություն. միջավայրի խնամք, պահպանություն։
  • Բարձունքի հաղթահարում՝ միասնական քայլքով։
  • Տպավորությունների մասին ներկայացում բլոգում պատումով, նկարագրությամբ, ֆոտոշարով, ձայնագրությամբ, տեսանյութով:
  • Այլ:

Ընթացք՝

Նախապատրաստական փուլ

  •  Արզականի , Նեղուցի վանքի մասին տեղեկությունների հավաքագրում․ քարտեզի ուսումնասիրում
  • միասին քայլելու, խաղալու կանոնների մշակում,
  • ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն,
  • զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին,
  • հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքների պլանավորում,
  • ուսումնական ֆիլմերի դիտում,
  • այլ:

Երթուղի՝

  1. Առաջին կանգառ՝ Արզական գյուղում
  2. Գյուղի վերջից քայլարշավ  դեպի Նեղուցի վանք
  3. Վանքի, շրջակա տարածքի ուսումնասիրություն
  4. Երաժշտական դադար. Կոմիտասյան երգեր
  5. Ազգային խաղեր
  6. Շրջակա միջավայրի ուսումնասիրություն
  7. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  8. Քայլք դեպի տրանսպորտների կանգառ

Ճամփորդական ուղեցույց

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • մարզական կոշիկ
  • տաք հագուստ
  • հեռադիտակ
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Ամփոփումը՝ դասարանական բլոգում, ենթակայքում։