ՎայրըԱրագածոտնի մարզ, Ապարանի ջրամբար

Ճանապարհի քարտեզն՝ այստեղ։

Օրը` սեպտեմբերի 19, 2025թ

Երթուղի` Երևան-Ապարան հեռավորություն՝ 59 կմ

Ճանապարհի տևողությունը՝ մեքենայով ՝ 1 ժամ 5 րոպե

Մեկնում` 09։30 Հյուսիսային դպրոցից

Վերադարձ` 15:30-16։00 սահմանում Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․1, 1․2 դասարանների սովորողներ

Պատասխանատուներ՝  Կարինե Մամիկոնյան, Լիանա Ռոզիկյան

Օգնականներ՝ Մերի Կարապետյան,Լիլիթ Մելքոնյան

Նպատակը՝

  • Քայլարշավի կազմակերպում, իրականացում
  • Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը

Խնդիրները՝

  • Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, գործելու, տեղանքին ծանոթանալու, խնամելու, տեղանքում կողմնորոշվելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում,
  • Տեսածի, լսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողությունների ձևավորում:

Նախապատրաստական աշխատանք․ զրույց-քննարկում

  • Ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրեր ցուցակի կազմում,
  • Խմբով ճամփորդելիս պատասխանատվության ստանձնում,
  • Առաջին օգնության տարրական կանոնների մասին,
  • Միջավայրի ուսումնասիրություն, մաքրման աշխատանքի իրականացում,
  • Քարտեզի ուսումնասիրություն (համեմատել Երևանի և նշված վայրի ջերմաստիճանները, ճանապարհների հեռավորությունները՝ մեքենայով, ոտքով)։

Նախագծի ընթացք

  • մեկնում
  • տեղանքի ուսումնասիրություն
  • նախաճաշի կազմակերպում
  • եղևնիների բացատում նկարչական պլեների կազմակերպում
  • քայլք՝ ջրամբարը տեսնելու
  • օրվա ավարտին՝ ծիսական երգ-պար
  • վերադարձ

Անհրաժեշտպարագաներ՝

  • Ուսապարկ
  • Ախտահանող միջոցներ (թաց, չոր անձեռոցիկներ)
  • Բրդուճներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Արևապաշտպան նաև տաք գլխարկ
  • Տաք հագուստ, հարմար կոշիկ
  • Յուղամատիտներ, թուղթ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ (ըստ ցանկության)
  • Բուժական արկղիկ (ըստ ցանկության)

Ճամփորդ սեբաստացին

  • չի ուշանում
  • չի տրտնջում
  • չի հոգնում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • կարգապահ է
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում
  • իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

Ճամփորդական ուղեցույց

Նախագծի ամփոփում `

  • Ներկայացնել նախապատրաստական աշխատանքները։
  • Պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը։
  • Ստեղծված նյութերը հրապարակել դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։