Ճամբարային շաբաթվա ընթացքում ճամբարականների  հետ իրականացրել ենք միջավայրի խնամք։ Միասին ջրեցինք ծաղիկները, մաքրեցինք բակը և կերակրեցինք ջերմոց֊լաբորատորիայի կենդանիներին։ Գործընթացը ոչ միայն հաճելի էր, այլև ուսուցանող՝ երեխաները սովորեցին շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար ու սիրով լի վերաբերմունքի կարևորությունը։