Ամառվա ամենավառ հուշերը ծնվում են մեր լողափնյա ճամբարում, ուր ամեն օրը լի է ժպիտներով, շարժով ու խնամքով։

Օրվա առաջին պահերը նվիրում ենք միջավայրի խնամքին՝ հավաքում ենք, մաքրում ենք, զարդարում ենք մեզ շրջապատող տարածքը։

Հետո սկսվում են բակային խաղերը։ Լցվում է ճամբարը զվարթ ձայներով։

Եվ, իհարկե, մեր սիրելի պահը՝ լողը։ Մենք լողում ենք, թափառում ջրերում, միմյանց վրա ջուր ենք ցողում ու պարզապես վայելում ամառը։

Հանգստի ժամին  մենք ընկեր Անժելայի հետ ծանոթանում ենք անգլերեն մասնագիտություններին։ Բանավոր խոսքը խաղի է վերածվում, իսկ խաղը՝ սովորելու ամենահաճելի ձևը։