
Այսօր մեր դպրոցի փոքրիկներին սպասվում էր հեքիաթային անակնկալ։ Հյուր էին եկել Բեբուկ թատրոնի դերասանները։Նրանք երեխաների համար կենդանի կերպով ընթերցեցին և ներկայացրին սիրված հեքիաթներ՝ «Գնդլիկ բոքոնիկը», «Շունն ու կատուն», «Չարի վերջը»։ Այսպիսի օրերը ոչ միայն ուրախացնում են երեխաներին, այլև սովորեցնում՝ ճանաչել բարին ու չարը, հասկանալ ընկերության ու օգնության արժեքը։
Շնորհակալություն Բեբուկ թատրոնին ջերմ ու անմոռանալի հանդիպման համար։ Մեր փոքրիկները երկար կհիշեն այս օրը։
