Բարձունքը` Արագածոտնի մարզ, Լուսագյուղ, Թուխ Մանուկ եկեղեցու բարձունք
Մասնակիցներ`
Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանի սովորողներ և ծնողներ
Օրը՝ հունիսի 11
Մեկնումը՝ 9:30
Վերադարձը՝ 16:00
Նպատակը՝
- Հակաբացիլ Կոմիտաս, Համբարձման ծեսի և Բարձունքի հաղթահարում նախագծերի իրականացում
Խնդիրները՝
- Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը, պատմամշակութային շինությունները, եկեղեցիները և այլն
- Քննարկման արդյունքում վերհիշել բարձունք հաղթահարելու կանոններ (չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար)
- Զարգացնել ճանաչողական և տեղեկատվական նյութեր հավաքագրելու կարողություններն ու հմտությունները
- Զարգացնել խմբով աշխատելու, ճամփորդելու, տեսածը, լսածը, ձեռքբերած տեղեկությունները անհատական բլոգում ամփոփելու կարողություններ
Ուսապարկում անհրաժեշտ իրեր՝
- արևապաշտպան գլխարկ
- հեռադիտակ, խոշորացույց
- ջուր
- բրդուճներ
- անձեռոցիկ
- հեռախոս, ֆոտոապարատ
- միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ
Նախապատրաստական աշխատանք
- Տեղեկատվական նյութի ընթերցում, քննարկում
- Զրույց-քննարկում Համբարձման ծեսի մասին
- Սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր,
- Եղանակի դիտարկումներ
- Կրթահամալիրի սովորողների ճամփորդական տեսանյութի դիտում
- Ճամփորդական կանոնների վերհիշում
- Ուսումնական նյութերի վերհիշում՝
Ընթերցումների ընտրանի
Երաժշտական ուղեցույց
Ընթացք
- Մեկնում Հյուսիսային դպրոցից
- Կանգառ Լուսագյուղի վերջնամասում, տեղանքի դիտում
- Քայլք բարձունքն ի վեր Թուխ Մանուկ եկեղեցի
- Դադար բարձունքին՝ Թուխ Մանուկ եկեղեցու բակում
- Միջավայրի խնամք․
- Նախաճաշ բարձունքին
- Հակաբացիլ Կոմիտասի երգերի կատարում
- Ֆոտոպլեներ բարձունքից
- Եկեղեցու բակի դիտակետից հեռադիտակներով մոտակա բարձունքների դիտում
- Քայլք բարձունքն ի վար
- Վերադարձ
Ամփոփում
- Ամփոփումների փաթեթն ամբողջացվում է դասարանական բլոգում, ենթակայքում։
Ամփոփումը դասարանական բլոգում՝ այստեղ։
