Մեր սովորողների սիրելի վայրերից մեկը քոլեջի ջերմոց-լաբորատորիան է։ Այստեղ նրանք հաճախ են այցելում՝ խնամելու կենդանիներին, ջրելու բույսերը, հավաքելու սերմեր ու տնկելու նոր տնկիներ։
Այս ուսումնական տարվա մեր առաջին այցի ընթացքում ծանոթացանք կենդանիներին, կերակրեցինք նրանց և զրուցեցինք խնամքի կարևորության մասին։ Այցը կրթական էր, բայց միաժամանակ՝ հաճելի ու հիշվող։






