Սովորող֊սովորեցնող նախագծի շրջանակներում 4-րդ և 5-րդ դասարանի երկարօրյա սովորողները սիրով ու հոգատարությամբ օգնում են 1-ին դասարանի փոքրիկներին մուտք գործել թվային աշխարհ։ Նրանք համբերությամբ բացատրում են, թե ինչպես օգտվել էլեկտրոնային փոստից՝ նամակներ ուղարկել, պատասխանել, և փոքրիկ ժպիտներ փոխանակել ընկերների հետ: Այսպես են ձևավորվում առաջին թվային քայլերը, որ կբերեն մեծ հաջողություններ ապագայում: