Մայիսյան ամենամյա հոբելյանական 20֊րդ հավաքի շրջանակներում Հյուսիսային դպրոցի 1.1 և 1.2 դասարանի երկարացված օրվա սովորողների միջև անցկացրեցինք համագործակցային էստաֆետային խաղեր։ Այս տեսակ խաղերը շատ սիրված են սովորողների կողմից և նրանք մեծ ոգևորությամբ են մասնակցում։