Բարձունքը` Արագածոտնի մարզ, Լուսագյուղ, Թուխ Մանուկ եկեղեցու բարձունք

Մասնակիցներ`
Հյուսիսային  դպրոցի 1.1 դասարանի սովորողներ և ծնողներ
Օրը՝ մայիսի ․․․
Մեկնումը՝ 9:30
Վերադարձը՝ 16:00

Նպատակը՝

Խնդիրները՝

  • Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը, պատմամշակութային շինությունները, եկեղեցիները և այլն
  • Քննարկման արդյունքում վերհիշել բարձունք հաղթահարելու կանոններ (չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար)
  • Զարգացնել ճանաչողական և տեղեկատվական նյութեր հավաքագրելու կարողություններն ու  հմտությունները
  • Զարգացնել խմբով աշխատելու, ճամփորդելու, տեսածը, լսածը, ձեռքբերած տեղեկությունները անհատական բլոգում ամփոփելու կարողություններ

Ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • արևապաշտպան գլխարկ
  • հեռադիտակ, խոշորացույց
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • հեռախոս, ֆոտոապարատ
  • միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Նախապատրաստական աշխատանք

Ընթացք

  • Մեկնում Հյուսիսային դպրոցից
  • Կանգառ Լուսագյուղի վերջնամասում, տեղանքի դիտում
  • Քայլք բարձունքն ի վեր Թուխ Մանուկ եկեղեցի
  • Դադար բարձունքին՝ Թուխ Մանուկ եկեղեցու բակում
  • Միջավայրի խնամք․
  • Նախաճաշ բարձունքին
  • Հակաբացիլ Կոմիտասի երգերի կատարում
  • Համբարձման ծեսի իրականացում
  • Ֆոտոպլեներ բարձունքից
  • Եկեղեցու բակի դիտակետից հեռադիտակներով մոտակա բարձունքների դիտում
  • Քայլք բարձունքն ի վար
  • Վերադարձ

Ամփոփում

  • Ամփոփումների փաթեթն ամբողջացվում է դասարանական բլոգում, ենթակայքում։

Ամփոփումը դասարանական բլոգում՝ այստեղ։