<<Զատկածես>> ուսումնական նախագծի շրջանակներում առաջին դասարանի երկարացված օրվա սովորողները աշխատեցին Paint նկարչական ծրագրով՝ ստեղծելով յուրօրինակ զատկական մեդիաէջեր։ Երեխաները մեծ ոգևորությամբ նկարեցին զատիկներ, գունեղ և նախշազարդ ձվիկներ՝ օգտագործելով ծրագրի տարբեր գործիքներն ու գույները։