Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևելյան դպրոցի երկարացված օրվա տարատարիք սովորողներ
Պատասխանատու՝ Մերի Կարապետյան, Սոնա Քեհեյան
Օրը՝ մայիսի 15
Ժամը`15։00֊16։00
Նպատակը և խնդիրները
- Նպաստել սովորողների ֆիզիկական ակտիվության բարձրացմանը
- Ներկայացնել նոր և հետաքրքիր մարզական խաղեր
- Զարգացնել թիմային համագործակցության և փոխօգնության հմտություններ
- Խթանել շարժողական կարողությունների և ճկունության զարգացումը
Անհրաժեշտ պարագաները
- Գնդակներ
- Օղակներ
- Բուլավաներ
Ընթացքը
Մարզական խաղերն անցկացվում են շարժուն ու դինամիկ միջավայրում՝ հաշվի առնելով սովորողների տարիքային առանձնահատկությունները և հետաքրքրությունները։ Խաղերը նպաստում են ոչ միայն ֆիզիկական ակտիվությանն ու ճկունության զարգացմանը, այլև սովորողների օրը դարձնում են ուրախ, հագեցած և հիշարժան։
Մարզական խաղերի նկարագրություն
Խաղ 1. «Անցիր օղակներով»
Սովորողները բաժանվում են երկու խմբի։ Յուրաքանչյուր խմբի մի քանի մասնակից բռնում է օղակները, իսկ մյուսները հերթականությամբ պետք է անցնեն այդ օղակների միջով՝ առանց դրանց դիպչելու։ Հաղթում է այն խումբը, որը առաջինը կհասնի պատին՝ պահպանելով խաղի կանոնները։
Խաղ 2. Գնդակի վրա վազք
Մասնակիցները գնդակը գլորելով անցնում են կոներով արված ճանապարհը։
Խաղ 3. «Օղակով բուլավայի վրա»
Յուրաքանչյուր խումբ բաժանվում է զույգերի։ Զույգերը ձեռքերը պահում են հետևում և միասին բռնում օղակը։ Առաջադրանքն է միասին տեղափոխել օղակը մինչև պատի մոտ դրված բուլավան և դնել դրա վրա՝ առանց կանոնները խախտելու։ Հաղթում է այն խումբը, որը արագ և ճշգրիտ է կատարում առաջադրանքը։
Խաղ 4.Գնդակով փոխանցում
Խաղացողները շարքով կանգնում են։
Առաջին մասնակիցը գնդակը փոխանցում է գլխի վերևով, հաջորդը՝ ոտքերի տակով։
Շարքը հաղթում է, երբ գնդակը հասնում է վերջին մասնակցին։
Արդյունքները
Մարզական խաղերը նպաստեցին սովորողների ֆիզիկական զարգացմանը, թիմային ոգու ձևավորմանը և շարժողական կարողությունների ամրապնդմանը։ Միջոցառման ընթացքը կարտացոլվի բլոգներում `լուսանկարների և տեսաֆիլմի տեսքով։
