
<<Զատիկ>> ուսումնական նախագծի շրջանակներում սովորողների հետ միասին պատրաստեցինք զատկական դեկոր, որը ոչ միայն զարդարեց մեր դասասենյակը, այլև ստեղծեց տոնական և ուրախ մթնոլորտ։ Նախապես տպված ձվիկները երեխաները մեծ ոգևորությամբ և երանգներով գունավորեցին՝ ցուցաբերելով իրենց ստեղծագործական մտքերը։ Այնուհետև դրանք ճշգրտորեն կտրեցինք և խնամքով փակցրեցինք թղթե ափսեների վրա։ Արդյունքում ստացան յուրօրինակ և գունեղ զարդեր, որոնք արտացոլում էին Զատկի խորհրդանշանները և երեխաների ջերմ մասնակցությունը։











