
<<Զատկածես>> նախագծի շրջանակներում սովորողները պատրաստեցին գունավոր և զվարճալի զատկական ձվիկներ՝ օգտագործելով ապլիկացիայի տեխնիկան։ Աշխատանքի ընթացքում երեխաները գունավոր թղթերը կտրատեցին մանր հատվածների և ստեղծագործաբար դասավորեցին սպիտակ ձվաձև թղթի վրա։ Յուրաքանչյուր ձվիկ դարձավ վառ և ուրախ կոմպոզիցիա՝ արտացոլելով փոքրիկների երևակայությունը և գունային ընկալումը։
















