Օրը`մայիսի

Ժամը`15։00֊16։00

Նախագծի մասնակիցներ՝ երկարացված օրվա սովորողներ

Պատասխանատու`Մերի Կարապետյան

Նպատակն ու խնդիրները՝
• Կազմակերպել ճանաչողական այց դեպի ջերմոց-լաբորատորիա
• Զարգացնել սովորողների գիտելիքները բուսաբուծության ոլորտում
• Ծանոթացնել տարբեր տեսակի բույսերին և դրանց խնամքի եղանակներին
• Ձևավորել սեր ու հոգատար վերաբերմունք բույսերի, շրջակա միջավայրի նկատմամբ
• Սովորեցնել բույսեր աճեցնել և հետևողականորեն խնամել

Ընթացքը՝
Նախագիծը մեկնարկում է ուսուցչի կողմից՝ սովորողների համար ծրագրի նպատակի ու ընթացքի ներկայացմամբ։
Այնուհետև կազմակերպվում է այցելություն ջերմոց-լաբորատորիա, որտեղ սովորողները տիկին Շողիկի ուղեկցությամբ ստանում են խորացված և կիրառական տեղեկատվություն բույսերի աճեցման, խնամքի և տեսակային առանձնահատկությունների վերաբերյալ։
Այցից հետո սովորողները հավաքում են ծաղիկների սերմեր դպրոցից և հարակից այգիներից։
Սովորում են բույսերի տնկման, խնամքի, ինչպես նաև հետևողական աճեցման հմտություններ՝ վերածելով տեսականը գործնականի։

Արդյունքը՝
Նախագծի ավարտին սովորողները ստեղծում են ֆոտոպատումներ, նկարագրություններ և տեսաֆիլմեր՝ իրենց կատարած աշխատանքի մասին, որոնք ներկայացվում են դպրոցի բլոգում կամ այլ հարթակներում՝ տարածելով իրենց գիտելիքներն ու փորձառությունը։