Ժամանակահատվածը՝ հուլիսի 11, ժամը` 14։30
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի լողափնյա ճամբարի մասնակիցներ
Պատասխանատու՝ Մերի Կարապետյան
Նպատակը և խնդիրները`
•Կազմակերպել այցելություն դեպի ագարակ
•Տալ անհրաժեշտ տեղեկատվություն կենդանիների, նրանց խնամքի և անվտանգության կանոնների վերաբերյալ
•Զարգացնել հոգատար և հարգալից վերաբերմունք կենդանիների նկատմամբ
•Օգնել հաղթահարելու կենդանիներից վախը, զարգացնել ինքնավստահություն և ձևավորել դրական էմոցիաներ
•Սովորեցնել կենդանիների ճիշտ կերակրումը՝ օգտագործելով Հյուսիսային դպրոցի սննդի մնացորդները
•Իրականացնել ձիավարություն՝ մենթոր ուսուցչի ուղեկցությամբ
Ընթացքը`
•Ուղևորվում ենք դեպի ագարակ
•Սովորողները շրջում են ագարակում, ծանոթանում և շփվում կենդանիների հետ
•Ստանում են տեղեկատվություն կենդանիների խնամքի և անվտանգության կանոնների վերաբերյալ
•Կատարում են կենդանիների խնամք և կերակրում
•Մասնակցում են ձիավարությանը՝ մենթորի օգնությամբ
Արդյունքները`
•Ձևավորվում է սիրո և հոգատարության վերաբերմունք կենդանիների հանդեպ
•Հաղթահարվում է կենդանիներից վախը
•Ձեռք են բերվում ու ամրապնդվում ձիավարության հիմնական հմտությունները
•Ապահովվում է հետաքրքիր, հագեցած և ուսանելի ժամանց
