Ժամանակահատվածը՝ մարտ ամիս
Մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ
Նպատակն ու խնդիրները
Այս նախագիծը և նախագծում կիրառված մեթոդները սովորողներին հնարավորություն կտան ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել՝ կիրառելով մեդիագիտելիքներն ու մեդիահմտությունները, զարգացնում է սովորողի վերլուծական մտածողությունը, երևակայական մտածողությունը:
- Աղայանական հեքիաթների ընթերցում, քննարկում՝ բաց տանիքում
- Ռոդարի և տեխնոլոգիա- հեքիաթների հերոսների պատրաստում թափոններից, նաև սննդամթերքից
- Ռոդարի և մեդիա /սովորողները Paint ծրագրով հեքիաթը նկարազարդում են, պատումը
Նախագիծը սկսում են Ռոդարիական հնարքներից.
Ռոդարիական հնարքներ.
- Ի՞նչ կլիներ, եթե …
- Հեքիաթների աղավաղում
- «Շրջված», «շփոթված» պատմություններ
- Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
- Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
- Թարս հարցեր շիտակ պատասխաններով
- Իսկ հետո ի՞նչ եղավ
Տրվում են բառեր, որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք հեքիաթներից. օրինակ՝ որևէ հեքիաթից վերցնում ենք 5 բառ՝ ավելացնելով հեքիաթի հետ կապ չունեցող մի բառ:
Գործողությունների ընթացքը
Ուսումնական նյութեր.
Աղայանի մանկական ստեղծագործություններ
Ջանի Ռոդարի Ստեղծագործական երևակայության քերականություն
Ջանի Ռոդարի. Անտակ պարկը
Ծիտը և բազեն
Առավոտը գյուղում
Կատու
Ամիսներ և չորս եղանակ
Նախագծի ընթացքում ստեղծված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում։
