Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողներ
Օրը՝ 26 փետրվարի, չորեքշաբթի
Մեկնումը՝ 10:15՝ Հյուսիսային դպրոցից
Վերադարձը՝ 13։30` Հյուսիսային դպրոց
Նախագծի պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան
Մարզիկ՝ Միքայել Ղազարյան
Ճամփորդության քարտեզը՝

Նախագծի նպատակը՝
- Ձմեռային քայլարշավի իրականացում
- Ձմեռային խաղերի իրականացում
- Սահնակ վարելու հմտությունների ձևավորում
Խնդիրները՝
- ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
- սահնակից օգտվելու հմտությունների յուրացում և կիրառում.
- բանավոր խոսքի զարգացում.(ճամփորդության մասին տեսանյութով պատումի տեսքով)
- դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
Ճամփորդության նկարագրություն
Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին,ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք Ջրվեժի արգելոցը։ Դրանից հետո զրուցում ենք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին:
Ճամփորդության ընթացքը. Սովորողները դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները։
Նախագծի ընթացքը՝
- Քայլարշավ
- Ձմեռային խաղեր (ձնագնդի, ձնեմարդի պատրաստում)
- Սահնակներով սահք
Ամփոփում. Սովորողները տեսանյութերի, ռադիոնյութի միջոցով պատմում են ճամփորդության մասին: Կհրապարակվի դասարանական բլոգում։
Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝
- անհատական հիգիենիայի միջոցներ(թաց, չոր անձեռոցիկներ)
- ախտահանիչ միջոց
- Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող տաբատ, լրացուցիչ հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
- ձեռնոցներ, աղբի տոպրակ
- բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք
