Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոցի ներքին բակ


Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի տարատարիք սովորողներ


ՆպատակԱզգային ծիսական ավանդույթների, մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրները՝

  • Տեառնընդառաջ  ծիսակարգի ուսումնասիրություն,
  • Տեառնընդառաջի ազգային ծիսական երգերի, պարերի ընտրություն, ուսուցում, կատարում
  • ծիսական ուտեստների պատրաստում, ձևավորում,
  • ազգային պարերի, պարերգերի ուսուցում, կատարում,
  • ծիսական միջավայրի ստեղծում:

Ընթացքը.
Տեառնընդառաջի ծիսակարգից առանձնացնել այն ծիսական գործողությունները, ծիսական ուտեստները, խաղերը, որոնք իրագործելու ենք: Ընտրել և ուսուցանել Տեառնընդառաջի ծեսին հատուկ ծիսական երգեր, ազգային պարեր, պարերգեր: Խաղալ ազգային ծիսական խաղեր, որոնք կարող են ուղեկցվել ազգային պարեղանակներով: Պատրաստել հարսի և փեսայի ծիսական տիկնիկներ: Տեառնընդառաջի ծիսական կրակի համար ընտրել և նախապատրաստել համապատասխան փայտեր: Իմանալ կրակի վրայից թռչելու անվտանգության կանոնները:

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում: