Ժամանակահատվածը` Փետրվար
Մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք սովորողներ
Նպատակ ՝
- բանավոր խոսքի զարգացում, ինքնուրույն մտածելու‚ երևակայելու և արտահայտվելու, խոսք կառուցելու կարողությունների ձևավորում, մեդիահմտությունների կիրառում,
- Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
- ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում։
Ընթերցանության նյութեր՝ «Քամի», «Ծիտիկի օրորքը», «Ծիտը», «Բարեկենդանը», «Անհաղթ աքլորը»,«Սուտասանը», «Իրիկուն», «Էս էն է», «Մարտ», «Գարուն»
Ընթացքը՝
Մայրենի+մեդիատեխնոլոգիա՝ նկարել հերոսներին, հեքիաթներից, բանաստեղծություններից դրվագներ, մուտքագրել անունները։ Այսպիսով ստեղծել դասարանական աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, պատկերասրահներ։
Տեխնոլոգիական աշխատանքներ՝ կավով, պլաստիլինով, նկարչությամբ ստեղծել թումանյանական հերոսներ, տիկնիկներ:
Ընտանեկան նախագծեր՝ «Կարդում ենք Թումանյան» ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծել թումանյանական մեդիաընթերցումների մեդիափաթեթ տանը, դպրոցում։
Ռոդարիական հնարքների կիրառում՝
- Ի՞նչ կլիներ, եթե …
- հեքիաթների շիլափլավ,
- շուռ տված հեքիաթներ,
- ի՞նչ եղավ հետո․․
Բառուսուցում՝ նամակներ գրելով հեքիաթի, պատմության հերոսին, ավարտել կիսատ նախադասությունները, լրացնել նախադասության մեջ բաց թողած բառերը։ Ստեղծագործական միտքը զարգացնել՝ նոր ավարտ հորինելով կամ փոխելով հեքիաթի ավարտը։
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նեթբուք, պլանշետ, նկարչական պարագաներ (ջրաներկ, գուաշ, վրձին, տարբեր տեսակի գունավոր թղթեր), այլ նյութեր (խմոր, պլաստիլին, կտորներ, կոճակներ, ժապավեններ, թափոններ):
Ամփոփումը՝ դասարանական բլոգում
