Տևողությունը՝ 07.01.2025-31.01.2025
Մասնակիցները՝  Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա տարատարիք սովորողներ, ընտանիքի անդամներ
Անցկացման վայրը՝  Հյուսիսային դպրոց, ընտանիք, բակ
Համագործակցություն՝ լուսանկարիչ ծնող՝ Աննա Ալեքսանյանի հետ
Նպատակը՝ ՏՀՏ որևէ նոր ուսումնական գործիքի յուրացում և ներկայացում, տեսողական ինֆորմացիայի շնորհիվ  պատկերացում կազմել շրջապատող աշխարհի մասին,

 ուսումնասիրել իր անհատական համակարգիչը։

  • Ի՞նչ է համակարգիչը։
  • Ի՞նչ եմ կարողանում անել իմ համակարգիչով։

Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով:

Ընթացքը՝

  • 2․3 դասարանի սովորողները կբացահայտեն լուսանկարչական սարքը, ընկեր Աննայի հետ , կփորձեն լուսանկարել, ստեղծել հետաքրքիր լուսանկարներ:
  • Կկազմակերպենք լուսանկարների ցուցադրություն, որտեղ սովորողները կներկայանան իրենց լուսանկարնեով ու պատմություններով։
  • Microsoft Word տեքստային խմբագրիչից օգտվելու տարրական հմտությունների փոխանցում
  • Paint նկարչական ծրագրով դիջիգործիքների պատկերում, գունավորում

Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում: