Տևողությունը՝ 07.01.2025-31.01.2025
Մասնակիցները՝  Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա տարատարիք սովորողներ
Անցկացման վայրը՝ խմբասենյակ, Արտասահման, բակ, ընտանիք

Նպատակը՝ 

  • Ազգային մշակույթի յուրացում, տարածում։
  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում:
  • Սստեղծագործական երևակայության զարգացում։
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում։
  • Մարզական կարողությունների զարգացում։
  • Մեդիահմտությունների զարգացում:
  • Տրամաբանական մտածողության զարգացում։
  • Ավանդական խոհանոցի ուսումնասիրություն։
  • Շրջակա միջավայրի ճանաչողություն։
  • Ուսումնական նյութերի ստեղծում։

Հիմնական ուղղությունները՝

Նկարագրությունը՝ ընկուզախաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

  • Խաղացողները մի մետր տրամագծով շրջան են գծում և մեջտեղը ուղիղ
    գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում են
    վեգերը (վեգի փոխարեն կարելի է օգտագործել մեծ ընկույզ): Եթե թեկուզ
    մեկն են շրջանից դուրս հանում, շահում են շարված բոլոր ընկույզները:
  • Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են
    ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի
    միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի
    մյուս շարքի ընկույզները:
  • Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է
    կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները
    դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝
    երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ
    ուղղությամբ շարժելով:
  • Թելից կախված ընկույզը մոտեցնել խաղացողներից մեկի բերանի մոտ
    այնպիսի հեռավորությամբ, որ նա կարողանա փչելով հեռացնել իր
    դեմքից: Փչել ինչպես կարճ, այնպես էլ՝ երկար շնչով:

Ազգային ծիսական խաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

  • Խնոցի-հարոցի Խաղում են զույգերով: Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:
    -Խնոցի-հարոցի, կարագը` ձեզ, թանը` մեզ:
    կամ`
    -Հարի-հարի խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի,
    Ունկդ բարակ, խնոցի,
    Մեջդ կարագ, խնոցի:
    Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին:
  • Աղջիկ փախցնոցի
    Մասնակիցները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը։

Ուսումնական ռեսուրսներ

  • Ծեսերի լաբորատորիա
  •  Հաշվերգ՝Ըստում, ընդում,
    Դեղին դդում,
    Գցեմ, բռնեմ,
    Գտնեմ ուտեմ,
    Պապոնց տանը
    Տիտիկ անեմ: