Գոմշակռիվ
Գոմշակռիվը ուժային խաղ է, որի ժամանակ գնում են շրջան, մասնակիցները` ձեռքերը և գլուխները իրար հենած պետք է հրեն միմյանց։ Նրանցից մեկը մյուսին շրջանից հանում է։
Աքլորակռիվ
Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները կողքից վանկարկում են.
Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք,
Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք:
