Այսօր սեմինար-պարապմունք ունեցանք Մարինե Մկրտչյանի հետ ։ Սեմինարի նյութն էր «Տասնհինգ թվերի » խաղը։ Մինչ խաղը սկսելը թիմերը բաժանվում են երկու խմբի։ Խաղը շատ նման է «Գործնագործ» խաղին։ Առաջին խումբը գնդակով պետք է որսա երկրորդ խմբին։ Երկրորդ խումբը ,խուսափելով գնդակի հարվածներից, պետք է կարողանա գետնին հակառակ դրված տասնհինգ թվերը ուղղել և պահել ձեռքում։ Եթե երկրորդ խմբին դա հաջողվում է, ապա հաղթում է և շարունակում է խաղալ։

