Այսօր սեմինար-պարապմունքի ընթացքում սովորեցինք չորս ազգային, ավանդական, ծիսական խաղ։

Ժնջիլ, ժնջիլ

Երկու մասնակից ձեռքերով շղթա են անում։ Ողջ խաղը երկխոսություն է։

— Ժնջի՛լ , ժնջի՛լ , այստեղի խոտն ու՞ր է ։

-Կովն է կերել։

-Իսկ կովն ու՞ր է ։

-Մորթեցինք, կերանք։

-Իմ բաժին միսն ու՞ր է։

— Դրեցի պատուհանի վրա։

-Իսկ ու՞ր է, չկա։

— Կատուն եկավ, տարավ, կերավ։

— Ուրեմն, գնա՛, կորի՛ր։

Եվ մասնակիցը դուրս է գալիս խաղից։

Թոնրի խաղը

Երկու ձեռքերի մատները կպցնում են իրար, թոնրի տեսք են տալիս։ Խաղում են երկու հոգով։ Ողջ խաղը երկխոսություն է ։

-Մամի՛, մամի՛, կրակ կտա՞ս։

— Ելի՛ վերի թարեքը։

— Մամի՛, մամի՛, կրակ կտա՞ս։

-Ելի՛ վերի թարեքը։

-Կաթը ,որ դնեմ տաքանա, կարո՞ղ է շունը կծի։

-Շուն չկա, որ կծի։

Կաթը դնում է թոնրի մեջ, որ տաքանա, այդ պահին ձեռքը բռնում են։Այնպես պետք է անել, որ ձեռքը չբռնեն։

Շրջանով խաղ

Կանգնում են շրջան, հաշվերգը, որ մասնակցի վրա վերջանում է, նա պետք է խաչի ոտքերը, ով մնում է առանց ոտքերը խաչելու՝ պարտվում է ։ Պարտվողը պետք է հաղթահարի փորձությունը։ Նա պետք է անցնի երկու մասնակիցների ձեռքերի միջով։

Ծիլի, վիլի, հոպա՜

Այս խաղի ժամանակ մասնակիցներից մեկը պետք է բռնի վազողներին, ով բարձր տեղ է կանգնում, դառնում է անհասանելի։ Այն մասնակիցը, ով չի հասցնում բարձր տեղ կանգնել, պարտվում է ։Հաջորդ փուլում ինքն է դառնում բռնողը։