Ժամանակահատվածը`դեկտեմբերի 1-ից 20-ը
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի տարատարիք սովորողներ
Նպատակը՝
Սովորողներին մասնակից դարձնելով ամանորյա ծեսի նախապատրաստությանը, ներգրավելով խմբային հետազոտական աշխատանքներում, ծանոթացնել հայկական և այլ երկրների ամանորի սովորույթներին.
Խնդիրները
- Զարգացնել ստեղծագործական կարողությունները
- Զարգացնել Paint ծրագրով աշխատելու կարողությունները
- Զարգացնել հարցերի միջոցով անհրաժեշտ տեղեկություն ստանալու և վերարտադրելու կարողությունները
- Զարգացնել նամակներ գրելու կարողությունները
- Զարգացնել բացիկներ պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)
- Մասնակցել դասարանի, դպրոցի ձևավորման աշխատանքներին
- Պատրաստել ամանորյա խաղալիքներ, զարդեր
- Ձևավորել, զարգացնել շրջապատում, միջավայրում մաթեմատիկական գործողություններ տեսնելու, համեմատություններ կատարելու, օրինաչափություններ կռահելու կարողությունները
- Ամանորի մասին սովորել նոր երգեր, բարեմաղթանքներ
Աշխատանքային ուղղություններ
- Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհուրդը
- Ինչպե՞ս են դիմավորում Ամանորը իրենց տանը, ընտանիքում
- Ամանորյա ավանդույթներ
- Տոնի խորհրդանիշ (տոնածառ, տոնածառի զարդեր, սեղանի ձևավորում)
2. Լեզվագործունեություն
- Ամանորյա բարեմաղթանքների ուսուցում
- Հեքիաթների ընթերցում, քննարկում
- Հեքիաթների հորինում
- Նամակ (մեդիանամակ) Ձմեռ պապիկին
3. Տեխնոլոգիական գործունեություն
- Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
- Ավանդական տոնական խոհանոց
- Բացիկների, մեդիացացիկների պատրաստում
4. Երաժշտական
Ամանորի և Սուրբ Ծննդյան երգերի, պարերգերի ուսուցում
- Լեզվագործունեություն
Նախատեսվող առաջադրանքները նպաստում են բանավոր և գրավոր խոսքի զարգացմանը, ստեղծագործելու, հորինելու, երևակայական մտածողության ձևավորմանը:
- Հեքիաթհորինուկներ
- Հորինում եմ – Սովորողները ձմեռային, ամանորյա թեմաներով ստեղծագործում են (աքրոստիկոսներ, հորինուկներ, հեքիաթ-պատմություններ), մուտքագրում, նկարում համապատասխան նկար:
- «Ի՞նչ կլիներ, եթե… » շարք – Ըստ թեմայի ընտրվում են հետաքրքիր «եթե»-ների շարք, և յուրաքանչյուր սովորող ձևակերպում է իր միտքը, մուտքագրում:
- Նամակ (մեդիանամակ) Ձմեռ պապիկին – Մեդիանամակներ ստեղծելը ինքնանպատակ չէ: Այն խթանում է բանավոր խոսքի զարգացմանը: Ի տարբերություն սովորական նամակի, այստեղ երեխան հնարավորություն ունի արտահայտելու իր կենդանի խոսքը, ցույց տալու իր հույզերը, դերասանական խաղը: Օրինակ՝ մատիկների մեդիանամակ: Մատներից յուրաքնաչյուրը դառնում է ընտանիքի անդամներից մեկը և Ձմեռ պապիկին ուղղում իր ցանկություները: Նամակների մյուս մասն էլ կատարում ենք paint-ով: Էջը գեղեցիկ ձևավորելուց հետո, սովորողները մուտքագրում են իրենց ծանոթ բառերը:
