Այսօր սեմինար-պարապմունքի ժամանակ խաղացինք <<Քարկտիկ>> ավանդական խաղը։ Առաջին հայացքից թվում է ,թե պարզ խաղ է, սակայն մեծ ճարպկություն և եռանդ է պահանջում ։ Խաղը սկսում ենք քարը օդ գցելով, այդ ընթացքում պետք է հավաքենք սեղանին դրված քարերը ։ Մյուս դեպքում քարերը օդ ենք գցում, որքան շատ քար է մնում ձեռքի երեսին, նա էլ հաղթում է։ Քարը կարող ենք օդ գցել և այդ ընթացքում հասցնել ծափ տալ։