Խաղում ենք գործնագործ

Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբի: Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը`խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից: Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողները` խաղացողներ: Երեխաները սիրում են խաղալ բակում,այդ իսկ պատճառով պահպանելով ազգայինը փորձեցինք խաղալ գործնագործ բակում: Երեխաները բաժանվեցին երկու խմբի և շատ մեծ ոգևորությամբ սկսեցին խաղալ: Նրանցից յուրաքանչյուրը փորձում էր ամեն բան անել հակառակորդ թիմի մասնակցին խաղից դուրս հանելու համար: Յուրաքանչյուրը իր հերթին ցանկանում էր հաղթող լինել,սակայն լինելով ընկերներ նրանց խաղն ավարտվեց ընկերների հաղթանակով: