Այսօրվա սեմինար֊պարապմունքի ընթացքում կարևորվեց ազգային, ավանդական խաղերի դերը երեխաների զարգացման գործում ։ Այս սեմինար պարապմունքի ընթացքում տիկին Մարինեն խոսեց << Աքլորակռիվ>> և << Ուժային խաղի>> մասին։ Աքլորակռիվ խաղի ժամանակ գետնին կավիճով գծում ենք մեծ շրջան։ Շրջանի կենտրոնը պետք է ընդգծված լինի։ Խաղացողները կանգնում են մեկ ոտքի վրա և ուսերով հրում միմյանց։ Ով դուրս է գալիս շրջանից , պարտվում է։

Ուժային խաղի ժամանակ երկու խնձորներ դրվում են ուղղահայաց հեռավորության վրա։ Խաղացողները , պարանի ծայրերը բռնելով, պետք է ձգվեն դեպի խնձորները, ով առաջինն է վերցնում, նա էլ հաղթում է։