Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ:

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը , անհրաժեշտ փոփոխությունների: Զարգացնել սովորողների ինքնուրույնությունը:

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում և կիրառում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Ստեղծագործական մտածողության զարգացում

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ

Անհրաժեշտ իրեր՝ Գունավոր թղթեր, գուաշ, վրձին, ջրաներկ ,մկրատ,սոսինձ, համակարգչային ծրագրեր:

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ ընտանիքը
  • Իմ քաղաքը/գյուղը, բակը

Արդյունքները կամփոփվեն ուսումնական բլոգում: