Ճամբարականներն առաջին իսկ վայրկյանից սիրեցին Արտանիշի ճամբարային բաց ու անվտանգ միջավայրը։

Մինչ Արտանիշի վրանային ճամբար հասնելը, կանգառներ ունեցանք Սևանավանքում և ժայռաբեկորի մոտ։

Ճամբարականների օրն ավելի հետաքրքիր էին դարձնում էստաֆետային խաղերը, մարմնամարզությունը, խարույկի հաճելի ու տաք միջավայրը և իհարկե ճամբարականների ամենասիրելի ու սպասված լողը։

Ճամփորդությանը նոր շունչ և տրամադրություն էր հաղորդում Սևանի ափին չարխով աշխատելը։  Ճամբարականները նախ ստեղծեցին էսքիզները, հետո կավով ստացան պատկերը, իսկ երրորդ փուլում արդեն գունազարդեցին ըստ իրենց ցանկության։

Ճամբարականները հնարավորություն ունեցան նաև մեծ էկրանով դիտելու ֆուտբոլային թեժ հանդիպում, որը դիտում էիր մեծ ոգևորությամբ և աջակցում սիրելի հավաքականին։

Այս բոլոր գործունեությունները ըստ արժանվույն իրականացրեցինք Ալիսա Գևորգյանի, Միքայել Ղազարյանի և Տաթև Մարգարյանի օգնությամբ։

Քառօրյա ճամբարը հնարավորություն տվեց սովորողներին լինել ինքնուրույն, հավաքել և մաքուր պահել վրանը և շրջակա միջավայրը։ Խոհանոցում լինել կոկիկ և կազմակերպված։

Արտանիշի վրանային քառօրյա ճամփորդությունը համարում եմ հագեցած, հետաքրքիր և օրինակելի։