Օրը՝ հունիսի 27

Ժամը՝ 11:00

Վայրը՝ Հյուսիսային դպրոց, Արտասահման

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, ծնողներ, հյուրեր

Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան

Երաժիշտ՝ Արմենուհի Սոկրատունի

Նպատակն ու խնդիրները՝

  • Բանավոր խոսքի, դերային խաղի կատարման զարգացում
  • սիրելի սցենարի նոր՝ ռոդարիական հնարքներով մոտեցում
  • ծեսերի ընթացքի վերհիշում
  • ծեսերին հատուկ երգացանկի վերհիշում, մատուցում, տարածում
  • ծնողական համայնքի ներգրավում
  • ուսումնական տարվա ամփոփում՝ դասարան-համույթ նախագծով

Ընթացքը՝

Դասարան համույթը կկազմի երկու շրջան՝ ներգրավելով նաև հյուրերին, որոնք նույնպես կօգնեն գտնել պապիկի կորած երազը՝ երգ ու պարով: Ամեն ծեսից հետո ճարպիկ մկնիկը կփախչի՝ մտնելով մյուս շրջանի մեջ ու թաքնվելով…Ծրագրի ընթացքում կներկայացնենք ամեն ծեսին բնորոշ գործողություններ, կխաղացնենք ազգային տիկնիկները: Միջոցառման երաժշտական մասի ավարտից հետո կիրականացնենք բացօթյա շապիկանկարչություն:

Ծրագիր.

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը. 
              «Հերիք է, ասավ, 
              Գնամ պառկեմ ու քնեմ»։ 
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ. 

«Էս ի՞նչ է, ասավ,
              Արևն էլ չի երևում.
              Ես էլ պառկեմ ու քնեմ»։ 
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց. 
              «Էս ի՞նչ է, ասավ, 

Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում. 
              Ես էլ գնամ ու քնեմ»։ 
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
              «Էս ի՞նչ է, ասավ, 

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում, 
              Ո՛չ արևն է երևում. 
              Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց. 

«Էս ի՞նչ է, ասավ,
              Ո՛չ նապաստակ է վազ տալի,
              Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում․ 

Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
              «Ի՜նչ լավ է, ասավ,
              Ո՛չ որսորդ է ման գալի,
              Ո՛չ նապաստակ վազ տալի, 

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում.
              Մենակ ես եմ որ անքուն
              Քեֆ եմ անում երկնքում»։ ( դասարան-համույթ. միասնական ընթերցում)

  • _ Է՜հ, ընկե՛ր իմ, կարծում ես՝ միայն դու՞ ես արթուն մնացել: Ես էլ արդեն երկա՜ր ժամանակ է՝ կորցրել եմ քունս, փնտրում եմ կորցրած երազս ու չեմ գտնում… (պապիկ)
  • Երաժշտություն
  • Եկե՞լ եք, թիթեռնիկնե՛ր, ի՜նչ հրաշալի է, եկե՛ք, եկե՛ք գնանք պապիկի երազը գտնելու… Վա՛յ, ես մոռացել էի, որ նկարը պատռվել է ու մենք վաղուց արդեն չենք կարողանում մտնել նկարի մեջ… Այս ի՞նչ ձայն է: (Աղջիկ)
  • -Ողջույն, այդ ես եմ՝ Ալիսա Գլորիկը: Գլորվեցի՜-գլորվեցի՜, գլորվեցի՜-գլորվեցի՜, շատ տեղերում եղա. է՛լ շշի մեջ, է՛լ հայրիկի գրպանում, է՛լ մութ դարակում… հիմա էլ հայտնվեցի այստեղ: Ես լսեցի, լսեցի՜, ի՞նչ լսեցի, հա՜, լսեցի, որ դուք փնտրում եք պապիկի երազը: Ես գիտեմ՝ որտեղ է այն: Ճանապարհին հանդիպեցի մի մկնիկի, որը կերել էր կատուներ, ռնգեղջյուր, տոնածառ… նա կերել էր նաև քո պապիկի երազը: (Ալիսա Գլորիկ)
  • _ Իսկապե՞ս, տա՛ր մեզ նրա մոտ, խնդրում եմ: (աղջիկ)
  • _ Ես չգիտեմ՝ որտեղ է հիմա նա, բայց ասաց՝ գնալու է այնտեղ, ուր նշում են բարեկենդանի ծեսը:
  • — Ուրեմն՝ գնանք երաժշտության հետքերով…
  • Դասարան-համույթ միասնական կատարումներ

Գնացեք տեսեք

Իշու դնչիկ

  • Ներողություն, իսկ դուք չե՞ք տեսել այն մկնիկին, որ կերել էր կատուներ, ռնգեղջյուր, տոնածառ… Նա կերել է նաև իմ պապիկի երազը (աղջիկ)
  • Տեսել ենք, տեսել,նա գնաց այնտեղ, ուր նշում են Զատկի տոնը

Դասարան համույթ. միասնական

Զարկ բոլոճիկ

Զնկլիկ օրոճ

Կարկաչա

  • Ներողություն, իսկ դուք չե՞ք տեսել այն մկնիկին, որ կերել էր կատուներ, ռնգեղջյուր, տոնածառ… Նա կերել է նաև իմ պապիկի երազը (Ալիսա Գլորիկ)
  • Տեսել ենք, տեսել,նա գնաց այնտեղ, որտեղ հարսանիք է

Դասարան-համույթ. միասնական

Պսակ-պսակ

Խաղերգ. Այլի հո

Այ ֆորկա

  • Ներողություն, իսկ դուք չե՞ք տեսել այն մկնիկին, որ կերել էր կատուներ, ռնգեղջյուր, տոնածառ… Նա կերել է նաև իմ երազը (պապիկ)
  • Տեսել ենք, տեսել,նա գնաց այնտեղ, որտեղ տոնում են Համբարձումը

Դասարան-համույթ. միասնական

Վիճակի երգ

Հոյ, Նազան իմ

Հեյ իմ Նազան

  • -Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ… Բոլորն ինձ են փնտրում: Բայց ես չէի ուզում ուտել պապիկի երազը, ի՞նչ իմանայի, որ իմ կրծած գրքի էջերում նկարված երազ կա… Ավելի լավ է՝ ինքս գնամ ու ասեմ, որ ես եմ մկնիկը, ես եմ կերել, ե՛ս… (մկնիկ)
  • — Սպասի՛ր, մկնիկ, գիտե՞ս՝ Համբարձման գիշերը լի է հրաշքներով, այն օգնում է մեզ գտնել կորցրածը: Վերադարձրու՛ պապիկին կորցրած երազը՝ յոթ աղբյուրի ջրով և թո՛ղ բոլորիս երազ-երազանքները կատարվեն…
  • Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան, Արմենուհի Սոկրատունի, դասարան-համույթ

Գտնված երազ

  • Շապիկանկարչություն