Բարձունքի հաղթահարում ուսումնական նախագիծ
Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր, Թուխ Մանուկ եկեղեցու բարձունք ծովի մակարդակից 1970 մետր բարձրության վրա
Օրը՝ Հունիսի 5

Ժամը՝ 10:00-16:00

Մասնակիցներ`
Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, ծնողներ, դասավանդողներ

Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան

Ճամփորդության երթուղին
Երևան- Ապարանի հուշահամալիր — Լուսագյուղ — Թուխ Մանուկ

Նպատակը և խնդիրները

  • Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը
  • Ճանաչողական հմտությունների ձևավորում սովորողների մոտ
  • Զարգացնել բարձունք հաղթահարելու կարողությունների ձևավորում
  • Խմբով աշխատելու և ճամփորդելու կարողությունների ձևավորում և զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Սովորողները`
• Ծնողների և մեծերի օգնությամբ տեղեկությունների հավաքում բնակավայրի, բարձունքի մասին:
• Ճամփորդական կանոնների մշակում:
• Տեղում հանրօգուտ աշխատանքի կատարում

Նախապատրաստական փուլ

ինչպես են պատրաստվում ճամփորդությանը (ճամփորդական կանոններ, հանդերձանք, ուսապարկի պարունակություն, բժշկական արկղիկ): Ծնողների, ուսուցչի օգնությամբ սովորողները նախապես ծանոթանում են եղանակի տեսությանը:

Ճամփորդության ընթացքում հաղթահարել նախատեսված բարձունքը։ Կատարել հանրօգուտ աշխատանք։

Ամփոփումը՝ 
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոպատումներով, տեսաֆիլմերով, որոնք կամփոփենք դասարանական բլոգում։