Օրը՝ 20.06.2022
Ժամը՝ 11:00
Մասնակիցները՝ Հյուսիսի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան
Անցկացման վայրը՝ Հյուսիսի ամառային լողափ
Նպատակը՝ լողալու հմտությունների ցուցադրում, լողափնյա խաղերի շքերթ
Ծրագրում`
- 6 տարեկանների լողափ-fashion ցուցադրություն
- լողափնյա խաղեր
- լողափնյա մարմնամարզություն
- Պարային ֆլեշոբ
- ցնցուղ, լող
Ընթացքը՝
fashion-ցուցադրություն՝ սովորողները ցուցադրում են իրենց լողազգեստները, լողի պարագաները, պառկում սրբիչներին, թիթիզանում-լուսանկարվում, հետո իրականացնում ենք պարային ֆլեշմոբ:
Լողափնյա խաղեր՝
Խաղ 1
Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող սպունգը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին, սպունգը թաթախում ջրի մեջ, վազելով հետ է վերադառնում` սպունգի ջուրը՝ ճզմելով լցնում դատարկ դույլի մեջ, սպունգը փոխանցում է ընկերոջը:
Խաղ 2
Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:
Խաղ 3
Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։
Անհրաժեշտ պարագաներ՝
- լողազգեստ
- ռետինե գլխարկ
- լողաթափեր
- սրբիչ
- դույլեր, պլաստմասե բաժակներ, սպունգ
