Օրը՝ 03.06.2022
Մասնակիցներ՝ Հյուսիսի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան
Երաժշտության դաստիարակ` Արմենուհի Սոկրատունի
Իրականացման վայր՝ Հյուսիսի ներքին բակ
Նպատակը` սովորողների երաժշտական կարողությունների ներկայացում
Խնդիրները՝
- երաժշտության միջոցով սովորողներին հաղորդակից դարձնել ազգային մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
- երգի ուսուցման և կատարման միջոցով զարգացնել սովորողների ստեղծագործական երևակայությունը,
- սովորողների գեղագիտական ճաշակի ձևավորում:
Նկարագրություն՝
Երաժշտության դաստիարակը և դասվարը ցանկից ընտրում են 5-6 տարեկաններին արդեն իսկ ծանոթ կոմիտասյան այն երգերը, որոնք ներկայացնելու են խաղ-բեմականացմամբ` օգտագործելով շրխկաններ, երաժշտական գործիքներ:
Կոմիտասյան երգեր, խաղերգեր, ծիսական երգեր՝
