Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի  երկարացված օրվա սովորողներ, 4֊րդ դասարանների երկարացված օրվա ճամբարականներ
Օրը՝ մայիսի  , ժամը`15։00
Պատասխանատուներ՝ Մերի Կարապետյան, Ֆլորա Դավթյան

Նպատակը և խնդիրները`

• Սովորել, սովորեցնել
• Զարգացնել երևակայությունը
• Ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ
• Paint նկարչական ծրագրի ուսումնասիրում
• Ծանոթացում նոր գործիքներին
• Մեդիահմտությունների զարգացում

Նկարագրություն`

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 4֊րդ դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերների համար ընթերցելու են հեքիաթ, այնուհետև սովորեցնելու են paint ծրագրով աշխատելու հմտություններ։

Ընթացքը`

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։  4֊րդրդ դասարանի սովորողը կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • Բացել paint ծրագիրը
  • Ծանոթանալ աշխատանքային գործիքներին
  • Օգտագործելով երկրաչափական պատկերներ ստանալ կերպարներ
  • paint-ով նկարած նկարը պահպանել
  • մուտքագրել բառեր, իրենց անունները

Արդյունքում`

Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին, ինքնուրույն ձեռք են բերելու նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։