Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։
«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես
Օրը՝ մայիսի 7
Ժամը՝ 11:00
Վայրը՝ Հյուսիսային դպրոց, ներքին բակ
Գործունեության կազմակերպիչ՝ Մերի Հարությունյան
Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան
Խնդիրները՝
- ներկայացնել ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ մթերքները
- ինքնուրույնության, ինքնասպասարկման դրսևորում
- հաշվարկ, չափումներ, համեմատություններ կատարելու կարողությունների դրսևորում
Ընթացքը.
Ընթացքը.
Սովորողները բակը վերածում են բաց խոհանոց-լաբորատորիայի:
Նարեկի մայրիկի՝ Մերիի օգնությամբ կիրականացնենք տառթխիկ: Նախապես ընտրում են թե ի՞նչ բաղադրիչներ են օգտագործելու, յուրաքանչյուրից որքա՞ն է հարկավոր:
