Օրը՝ մայիսի 21, ժամը՝ 10:30
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, այլ ցանկացողներ
Գործունեության կազմակերպիչ՝Հռիփսիմե Աղաջանյան
Մասնագիտություն՝ հատուկ հոգեբան, iLs թերապիստ
Պատասխանատուներ` Մերի Կարապետյան, Քրիստինե Գրիգորյան
Նկարագրություն.
Կհյուրընկալենք Եվայի մայրիկին՝ Հռիփսիմեին, որը հատուկ Հոգեբան, iLs թերապիստ է ( 1+1 ցերեկային զբաղվածության կենտրոնի հոգեբան, ծրագրի պատասխանատու, London bus զարգացման կենտրոնի հոգեբան,սեմինարավար ): Սկսելու ենք ոտնաթաթերի մարզումից,որի համար անհրաժեշտ է հատուկ գորգ։ Այնուհետև՝ անցում ընդհանուր շարժողական ապարատի, որի ժամանակ օգտագործելու ենք զգայական բարձիկներ: Զարգացնելու ենք մանր մոտոիկան՝ շոշափելով ու ճանաչելով տարբեր նյութեր, առարկաներ, ինչպես նաև կատարելու ենք փակ աչքերով առաջադրանքներ։ Աշխատանքը կավարտենք ֆոլգայյի վրա նկարելով։
Անհրաժեշտ պարագաներ.
Հատուկ գորգ, զգայական բարձիկներ՝ մայրիկի կողմից: Ֆոլգա, թելեր-կծիկներ, աչքերի կապոցներ, տարատեսակ կտորներ, թղթեր, ֆետր, անձեռոցիկներ, բամբակ, փափուկ կտոր, ժապավեններ, թթվասեր, կերակրի ներկ՝ տարբեր գույների:
Արդյունքը տեսանյութի և ֆոտոշարքի տեսքով կհրապարակվի բլոգում, դպրոցի ենթակայքում…
