Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է։
«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Օրը՝ մայիսի 13
Մեկնումը՝ 09:30՝ Հյուսիսի բակից
Ժամանումը՝ 16:00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, Բջնիի մանկապարտեզի ավագ խմբի սաներ
Երթուղին՝ Բջնիի Ծակ քար-Բջնիի Սբ. Աստվածածին վանք — Մարի Մովսիսյանենց այգի-հանգիստ Հրազդան գետի հովտում:
Համագործակցություն՝ Բջնիի մանկապարտեզի ավագ խմբի հետ
Պայմանավորվածություն՝ Ռուզաննա Աբովյանի հետ
Պատասխանատուներ` Քրիստինե Գրիգորյան, Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան
Օգնականներ` Մերի Կարապետյան, Ռոզա Մելիքյան
Երաժիշտ՝ Արմենուհի Սոկրատունի
Քայլքի պատասխանաու՝ Գոհար Գրիգորյան (Մարի Մովսիսյանի մայրիկ)
Ճամփորդության նախապատրաստական փուլում կուսումնասիրենք ճանապարհային քարտեզը, տեղանքի մասին տեղեկություններ կհավաքենք, կանդրադառնանք ճամփորդական կանոններին:
Ճամփորդության ընթացքում կայցելենք Բջնի գյուղի Ծակ քար, կնախաճաշեն: Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կնշենք «Համբարձման ծես»-ը, եկեղեցում կերգենք «Հայր մերը», կաղոթենք: Կճաշեն Մարի Մովսիսյանենց այգում, հեռադիտակով կուսումնասիրեն Բջնիի բերդը, որը այգուց շատ պարզ է երևում: Քայլարշավով կանցնեն Հրազդան գետի հովիտ, ըստ անհրաժեշտության տարածքը կմաքրեն աղբից, ազգային խաղեր կխաղան:
Ամփոփումը սովորողների, դասարանական բլոգներում, ենթակայքում, կայքում:
