Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ

Պատասխանատու՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան

Նախագծի իրականացման օրը՝ ապրիլի 17

Մեկնում՝ Հյուսիսային դպրոց-պարտեզից, ժամը՝ 10։30

Վերադարձ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, ժամը՝ 14։00

Վայրը՝ Հրազդանի կիրճ

Նախագծի նպատակը՝ «Գարնանային ֆոտոպլեներ» ստուգատես իրականացում։ Լուսնկարելու կարողությունների և հմտությունների դիտարկում։

Խնդիրներ՝ 

  • Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
  • Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, տեղանքում կողմնորոշվելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:
  • Բանավոր խոսքի զարգացում՝ պատումներ տեսածի, լսածի մասին

Նախագիծի ընթացքում՝ 

  • Կազմակերպել տարածքի մաքրում
  • Թափառումներ Զանգվի ափին
  • Ընթերցումներ, երգեր, ազգային խաղեր

Ճանապարհի նկարագրություն՝

  • Երթուղայինով՝ Հյուսիսային դպրոցից, Իսակովի պողոտա, Հաղթանակ կամուրջ, Սուրբ Սարգիս եկեղեցի
  • Սուրբ Սարգիս եկեղեցի, ոտքով՝ Հրազդանի կիրճ, Մանկական երկաթուղի

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Ալկոգել
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-թերմոս
  • Հարմար հագուստ, կոշիկ, արևապաշտպան գլխարկ
  • Բուժական արկղիկ՝ դպրոցից
  • Մեդիագործիքներ՝ հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ

Ճամփորդական ուղեցույց 

Ճամփորդ սեբաստացին

  • չի ուշանում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում