Ժամանակահատվածը՝ մարտի 10-ապրիլի 2

Պատասխանատուներ՝ Քրիստինե Գրիգորյան, Մերի Կարապետյան

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ

Նպատակը ` սովորողներին ծանոթացնել զատկական  ծեսին, ավանդույթներին, սովորույթներին, խորհուրդներին: Ասիկների և ազգային երգերի ուսուցման միջոցով՝ ազգային մշակույթի յուրացում, փոխանցում:

Խնդիրները՝

  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • մաթեմատիկական խնդիրների կազմում, լուծում
  • տեխնոլոգիական գործունեություն
  • բնագիտական գործունեություն

Ընթացքը՝

Լեզվագործունեություն

Սովորողները հորինում են զատկական հանելուկներ, առած-ասացվածքներ, զատկական ձվիկի մասին հեքիաթներ:

Մաթեմատիկա

Սովորողները կազմում և լուծում են զատկական թեմայով խնդիրներ,

Տեխնոլոգիա

  • Աշխատում ենք խմորով, կավով, ծեփամածիկով, պատրաստում զատկական թեմատիկայով տարբեր առարկաներ
  • Զատկական դեկորներ ենք պատրաստում գունավոր թղթերից և այլ առարկաներից, նկարում մատիտներով, ջրաներկով
  • Ծառզարդար. սովորողները  ծառի ճյուղերի, ձևավորած ձվիկների, ճուտիկների, ադի-բուդիների օգնությամբ  պատրաստում են զատկածառ
  • Նկարում ենք զատիկներ խճաքարերի, ընկույզի կեղևի, լոբու հատիկների վրա
  • Հատիկանկարչություն

Մեդիահմտություններ

Համակարգչային Paint ծրագրով նկարում ենք Ակլատիզ, ձվիկներ, զատկական նկարներ,  պատրաստում ենք զատկական մեդիաբացիկներ։


Բնագիտական փորձեր

  • Ծիածան
  • Ձուն լողում է, չի խեղդվում
  • Ձու ներկոցի
  • Գարնանային ծաղիկներ
  • Ձուն և քացախը
  • ածիկի դիտարկում